Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը


Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

  • 15-11-2016 15:01:20   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը, դեսպանին, իր թիմին, որոնց հետ Արդարադատության նախարարությունը սերտորեն աշխատում է՝ համատեղ ծրագրերի և ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման և առավելագույն արդյունք արձանագրելու համար և ներկայացրել ՀՀ կառավարության գործողությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության ինստիտուտների նկատմամբ
հանրության վստահության բարձրացմանը:
Վասիլիս Մարագոսը կարևորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայում ԵՄ աջակցությամբ մշակման փուլում գտնվող իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը՝ 2017-2020 թվականների համար:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարևորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք