Վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան դեսպան է նշանակել Իսրայելում


Վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան դեսպան է նշանակել Իսրայելում

  • 16-11-2016 13:24:15   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հաղորդել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնում ընտրվել է վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը:
 
tass.ru-ի փոխանցմամբ`  այդ մասին նա հայտնել է Անկարայում և տեղեկացրել, որ Իսրայելն էլ իր հերթին դեսպան է նշանակել Թուրքիայում: 
Ինչպես հայտնի է դարձել նոյեմբերի 15-ին, Իսրայելի արտգործնախարարությունը Լոնդոնում իր դեսպանատան խորհրդական և Ադրբեջանում նախկին դեսպան Էյթան Նաեին նշանակել է Թուրքիայում դիվանագիտական առաքելության ղեկավար: 
Թուրքական դիվանագիտությունը նախատեսում է կարճ ժամկետներում ավարտել դիվանագիտական առաքելություն իրականացնողների նշանակումը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային