Ֆուտբոլային հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ուսանողական կառույցների ներկայացուցիչների հավաքականների միջեւ


Ֆուտբոլային հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ուսանողական կառույցների ներկայացուցիչների հավաքականների միջեւ

  • 17-11-2016 14:31:41   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների միջոցառումների շրջանակում նոյեմբերի 16-ին Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կազմակերպել էին մինի ֆուտբոլի մրցապայքար՝ ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ուսանողական կառույցների ներկայացուցիչների հավաքականների միջեւ։
 
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջոցառման հիմնական նպատակն է նմանօրինակ մարզական միջոցառումներով երիտասարդության շրջանում բարձրացնել հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը։
 
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը կարեւորել է խորհրդարան-երիտասարդական կազմակերպություններ համագործակցությունը եւ սպորտի զարգացումը։
 
Նշենք, որ խորհրդարանի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ Արմեն Նասլյանը, Սարգիս Քեֆիլյանն ու Էդուարդ Բադոյանը։
 
Խաղն ընթացել է համառ պայքարում եւ ավարտվել խորհրդարանի հավաքականի հաղթանակով։ 
Նոյյան տապան  -   Սպորտ