Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ


Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ

  • 18-11-2016 19:39:06   | Հայաստան  |  Իրավունք

Նոյեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության անձնակազմի հետ և ներկայացրեց գլխավոր վարչության նորանշակ պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանին ու պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին:
 
Կարևորելով քրեական հետախուզության գլխավոր վարչության գործունեության ուղղություններն ու իրականացվող խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին շնորհակալություն հայտնեց  ծառայության և հատկապես արտակարգ իրավիճակներում դրսևորած մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար:
Անդրադառնալով գլխավոր վարչության ղեկավարության առաջնահերթ խնդիրներին՝ ոստիկանության պետը կարևորեց հատկապես անձնակազմի պատրաստականության և պրոֆեսիոնալ հատկությունների կատարելագործման ուղղությունները:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք