Կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնության 11-րդ հուշամրցաշարի հաղթողներն անվճար կմեկնեն արտասահմանյան մրցելույթներին. (տեսանյութ)


Կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնության 11-րդ հուշամրցաշարի հաղթողներն անվճար կմեկնեն արտասահմանյան մրցելույթներին. (տեսանյութ)

  • 19-11-2016 18:53:03   | Հայաստան  |  Հասարակություն



Երևանում մեկնարկեց Կիոկուշին կարատեի Հայաստանի բաց առաջնության թվով 11-րդ հուշամրցաշարը: Երկու օր շարունակ շուրջ 500 մարզիկներ ինչպես Հայաստանի մարզերից և Արցախից, այնպես էլ Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից և Իրանից իրենց ուժերը կչափեն այս մարզաձևում: 
 
Հուշամրցաշարի պաշտոնական բացումից առաջ Անդրանիկ Հակոբյանը պարգևատրում է օրերս Վրաստանում կայացած Կովկասի մրցաշարում Հայաստանի պատիվը բարձր պահած պատանի մարզիկներին:
9 ոսկե մեդալ նվաճած պատանիները որպես խրախուսական նվեր` ստանում են հեծանիվներ և մարզվելու համար իրենց անհրաժեշտ պարագաններ: Բացի այդ, թե Կովկասի առաջնությունում, թե Հայաստանում անցկացվող 11-րդ հուշամրցաշարի հաղթողները բացառիկ հնարավորություն են ստանում անվճար մեկնել արտասահմանյան մրցելույթներին:  
Հայաստանի 11-րդ բաց առաջնության մրցութային առաջին օրը հանդես են գալիս մինչև 15-16 տարեկան մարզիկները, իսկ նոյեմբերի 19-ին 17 տարեկանից բարձր տղամարդիկ և կանայք: 
Մրցաշարին ներկա են ինչպես Հայաստանի Կիոկուշին կարատեն ներկայացնող հայտնի  մարզիկներ ու մարզիչներ, այնպես էլ Վրաստանի և Իրանի ֆեդերացիաների ներկայացուցիչներ: 
Հայաստանում Կիոկուշին կարատեի զարգացման և տարածման հարցում ֆեդերացիայի ունեցած ներդրումը բարձր գնահատելով` Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը Անդրանիկ Հակոբյանին պարգևատրում է գավաթով: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Հասարակություն