Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ հալածանքը մեռնող համակարգի հոգեվարքի նշան է.ՀԽ


Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ հալածանքը մեռնող համակարգի հոգեվարքի նշան է.ՀԽ

  • 20-11-2016 12:52:56   | Հայաստան  |  Հասարակություն
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը.
 
 
Օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, Սասնա Ծռերի գործով քննչական գործողության նպատակով Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգողի տեղակալ, նշված գործով անհիմն և ապօրինի կերպով որպես մեղադրյալ ներգրավված Ալեք Ենիգոմշյանին ՀՔԾ-ում չորսուկես ժամ սպասեցրել են՝ այդ ընթացքում ընդամենը ծանոթանալու համար նրան ներկայացնելով փորձագիտականեզրակացություններ: 
Նժդեհներին ու չարենցներին տանջամահ արած ստալինաբերիականության ժառանգորդ քրեաոստիկանապետական համակարգն ավելի մեղմ ձևերով, սակայն նույն ձեռագրով փորձում է տրորել հանուն ազգային և մարդկային ազատության պայքարող նվիրյալ հայրենասերի արժանապատվությունն ու հոգեբանորեն ճնշել նրան: 
 
Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ մեռնող համակարգի նմանօրինակ ուժասպառ ջղաձգումները չեն կարող որևէ կերպով ազդել Ալեք Ենիգոմշյանի կամ բանտերում և ընդհատակում գտնվող քաղբանտարկյալների ու քաղհալածյալների, ինչպես նաև պայքարող ժողովրդի վրա և իրականում այդ համակարգի հոգեվարքի ակնհայտ նշաններ են: 
 
Մեր ժողովրդին կոչ ենք անում ամուր պահել հաղթանակի նկատմամբ հավատը և ուժգնացնել պայքարը, իսկ քրեաոստիկանապետական համակարգում ծառայողներին հորդորում ենք հրաժարվել կամավոր ենիչերիությունից, լքել այդ համակարգը և միանալ հարազատ ժողովրդին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play