«Անխելք մարդը>>ներկայացումը խինդ ու ծիծաղ պարգեւեց Ներքին Կարմիրաղբյուրցիներին (տեսանյութ եւ ֆոտոշարք)


«Անխելք մարդը>>ներկայացումը խինդ ու ծիծաղ պարգեւեց Ներքին Կարմիրաղբյուրցիներին (տեսանյութ եւ ֆոտոշարք)

  • 20-11-2016 21:13:52   | Տավուշի մարզ  |  Մշակույթ



Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնության խմբի անդամներն  ու  Երեւանի  Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մասնակիցները օրերս այցելեցին  Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնք: Նրանց համախմբել էր մեկ ընդհանուր նպատակ՝ Ներքին Կարմիաղբյուրի երեխաների մեկ օրը դարձնել տոնական եւ անմոռանալի:  
 
Մինչ ներկայացման մեկնարկը , <<Նոյյան Տապան>>-ի թղթակցի հետ զրույցում Աջակցենք սահմանամերձ բնակավայրերի նախաձեռնության համակարգող անդամներից  Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ իրենք  շուրջ երեք տարի է ինչ սահմանամերձ համայնքերում իրականացնում են  տարբեր կրթական, սպորտային  եւ մշակութային ծրագրեր.<< Այս միջոցառման նպատակն է մշակույթով փոխել   արժեհամակարգը եւ մարդկանց սպասումները, քանզի նրանք  զերծ մնալով մշակույթից, ամեն օր լսում են միայն կրակոցի ձայներ, եւ իրենց ամբողջ գյուղական հոգսը   նրանց թույլ չի տալիս իրենց առօրյան ոչ մի դրական բանով հագեցնել .<< Փոխելով իրենց մեկ օրվա առօրյան մենք  հույս ունենք,  որ գոնե մի քանի օր նրանց մոտ կմանան այդ տպավորությունները եւ այն լրացուցիչ ուժ կտա իրենց ապրելու համար>>:
 
 Ըստ Ս. Հովսեփյանի, նախաձեռնության կարեւորություններից մեկն էլ այն է, որ  սահմանափակումները որպես այսպիսին չի դրվում  կարեւորն այն է որ մատուցվի   ազգայինն ու հայեցին: 
 
 Ս. Հովսեփյանի խոսքերով,  իրենք այցելելով սահմանամերձ համայնքներ ոչ միայն փորձում են մարդկանց մեկ օրը  փոխելով դարձնել տոնական, այլեւ ծանոթանալով  նրանց հոգսերին եւ խնդիրներին, փորձում են որոշակի լուծումներ տալ՝ դիմելով համապատասխան գերատեսչություններին:
 
 Վերջինիս խոսքերով,  Ներքին Կարմիրաղբյուր այցին միացել էին արդեն բարեկամ դարձած Հովհաննես Թումանյանի անվան Երեւանի տիկնիկային թատրոնի  դերասանները , ովքեր հենց նախաձեռնության ստեղծման օրվանից    փորձում են  մարդկանց  սովորական դարձած առօրյան լցնել խինդ ու ծիծաղով:  Նրանք  փոքրիկների համար պատրաստել էին արդեն ավանդույթ դարձած  <<Անխելք մարդը>>  ներկայացումը. մի ներկայացում,  որն իր մեջ ունի լուրջ փիլիսոփայություն : <<Ամեն անգամ երբ մենք գնում ենք սահմանամերձ համայնքներ ինքներս էլ ենք համոզվում, որ այս ներկայացման արդիականությունը երբեք չի փոխվում, եւ այն ամեն տեղ իր կարեւոր խորհուրդը հաղորդում է ,ինչու չէ նաեւ ուրախություն պարգեւում մարդկանց՚>>,-ասաց Ս. Հեվսեփյանը:
 
Տեղեկացնենք, որ սա  տիկնիկային թատրոնի այն եզակի ներկայացումներից է, որ շուրջ 25 տարի է ինչ բեմադրվում է եւ հանրության կողմից շատ սիրված լինելով հանդերձ հասցրել է 15 երկրներում հյուրախաղերով հանդես գալ:
 
 Անդրադառնալով հետագա  ծրագրերին, Ս. Հովսեփյանը տեղեկացրեց, որ  հաջորդ այցը  նախատեսվում է  դեկտեմբեր ամսին Տավուշի  մարզի համայնքներից մեկը՝ ամանորյա ներկայացումների տեսքով :  Վերջում նա  հույս հայտնեց, որ կհավաքվի  համապատասխան գումար, որպեսզի ամանորյա տոնական ներկայացումներին զուգահեռ իրենք  կարողանան փոքրիկներիի համար նվերներ պատրաստեն:
 
 
 
Մերի Հունանյան, <<Նոյյան Տապան>>
 Տեսանյութը եւ լուսանկարները <<Նոյյան Տապան>>
 
Նոյյան տապան  -   Մշակույթ