Շարունակվում է Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով կոչելու քաղաքացիական նախաձեռնության գործընթացը. (տեսանյութ)


Շարունակվում է Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով կոչելու քաղաքացիական նախաձեռնության գործընթացը. (տեսանյութ)

  • 22-11-2016 23:07:56   | Հայաստան  |  Հասարակություն



«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են հոկտեմբերի 9-ից՝ Երևանում  Լենինգրադյան փողոցը «Ազատագրական Բանակ» ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու ձեռնարկված ստորագրահավաքը: 
 
Նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ ցանկալի կլիներ, որպեսզի նոյեմբերի 22-ին՝ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին ներկայացվեր փողոցի անվանակոչման դիմումը, ինչի համար անհրաժեշտ կլիներ 8000 ստորագրություն:
Պարզելու համար, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում և որքան ստորագրություն է հավաքվել, «Նոյյան Տապան»-ի թղթակիցը զրուցեց նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանի հետ:
 
Մանրամասները՝ «Նոյյան Տապան»-ի տեսանյութում:
Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն