Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին


Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

  • 23-11-2016 18:19:12   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի  Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը հանդիպել է  ՌԴ Պետական Դումայի նախագահ  Վյաչեսլավ Վոլոդինին:
 
Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին, Աժ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: Կողմերը կարևորել են հայ-ռուսական  հարաբերությունների դաշնակցային բնույթը, որին  նոր որակ հաղորդեց Հայասատանի անդամակցումն Եվրասիական տնտեսական միությանը:  Անդրադառնալով հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին, Աժ փոխնախագահը նշել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի  անհրաժեշտությունը:  Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել  են նաև տարածաշրջանային խնդիրներին:
Է. Շարմազանովը մասնավորապես նշել է.
ՙ ‹‹Մենք կարևորում ենք խաղաղության ու կայունության պահմանումը մեր տարաշածրջանում: Չնայած Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն  անտեսում է դրանք, իր  ապակառուցողական և հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակը  շփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան , որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենքեում ապրելու ձգտումից:››
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն