Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
24-11-2016 11:11:01 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին Կարապետյանը հայտարարեց ՀՀ կառավարության նոյեմբերի 24ի նիստին: ՀՀԿ-ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ.: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝
ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: 2014թ. մայիսի 24ին տեղի է ունեցել ՀՀԿ 15րդ համագումարը և ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: