Լույս է տեսել 20-21-րդ դարերի հայկական կերպարվեստի մասին առաջին գիրքը. (տեսանյութ)


Լույս է տեսել 20-21-րդ դարերի հայկական կերպարվեստի մասին առաջին գիրքը. (տեսանյութ)

  • 24-11-2016 21:24:54   | Հայաստան  |  Մշակույթ



Օրերս Մոսկվայի տանը տեղի ունեցավ իր տեսակով եզակի մի գրքի շնորհանդես, որը կրում է «XX-XXI դարերի հայկական կերպարվեստը» խորագիրը: Այն ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի հայ նկարիչների մասին կենսագրական նյութեր և նրանց լավագույն աշխատանքների կրկնօրինակներ: Գրքի հեղինակը Մոսկվայից Երևան տեղափոխված 19-ամյա արվեստաբան Վազգեն Զախարյանն է, որից  1092 օր է պահանջվել գիրքն ավարտուն տեսքի բերելու և հանրությանը ներկայացնելու համար: 
 
Հայկական կերպարվեստի մասին առաջին գիրքը ոչ միայն չունի իր այլընտրանքային տարբերակը, այլև պատրաստվել է տպագրական նորագույն չափանիշներին համապատասխան և նախատեսված է ցանկացած տարիքի ընթերցողի համար՝ անկախ մասնագիտությունից:
Վազգեն Զախարյանի փոխանցմամբ` գրքում անդրադարձ է կատարվել 1000-ից ավելի նկարիչների: Այն կազմված է երեք բաժիններից, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների՝ լուսաբանելով հայկական գեղարվեստական կյանքի տարբեր փուլերը,  գլուխգործոցները և գրաֆիկական աշխատանքներ:
Գրքի շնորհանդեսից հետո հրավիրյալները մասնակից դարձան ժամանակակից նկարիչների ցուցահանդեսի բացմանը:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները՝  «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Մշակույթ