Մշակել և ընդունել համաձայնագիր, որը կարգելի երրորդ երկրների ռազմական կենսաբանների գործունեությունը ՀԱՊԿ անդամ երկրների տարծքներում


Մշակել և ընդունել համաձայնագիր, որը կարգելի երրորդ երկրների ռազմական կենսաբանների գործունեությունը ՀԱՊԿ անդամ երկրների տարծքներում

  • 24-11-2016 20:52:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանում երեկ կայացած «Բշկակենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողովի մասնակիցներն ընդունել են բանաձև, որը ներկայացնում ենք ստորև.
 
1. Մշակել և ընդունել համաձայնագիր ՀԱՊԿ շրջանակներում կենսաբանական պաշտպանության միջոցների մասին, որը կարգելի երրորդ երկրների ռազմական կենսաբանների գործունեությունը և իրենց շահերից բխող աշխատանքը ՀԱՊԿ անդամ երկրների տարծքներում կամ կնախատեսի լիարժեք ստուգումների մեխանիզմ։
2. Միջազգային հարթակներում շարունակել աշխատանքները կենսաբանական զենքի արգելքի մասին կոնվենցիային կից վերահսկման մեխանիզմների ստեղծման փաստաթղթի ընդունման ուղղությամբ։
3. Ընդլայնել Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ անդամ երկրներին տրվող այլընտրանքային տեխնիկական օգնությունը ախտածինների և այլ կենսաբանական օբյեկտների պահպանման սարքավորումների առումով, դրանց համատեղ օգտագործման նպատակով, փոքրացնելով կախվածությունը ԱՄՆ օժանդակությունից։ 
4. Լայնորեն իրազեկել հասարակությանը և ԱՄՆ-ի օգնության թիրախ հանդիսացող երկրներին իրենց տարածքում ԿՌԼ-ի կառուցման վտանգների մասին, օգտագործելով նաև ԶԼՄ-ների և դիվանագիտական խողովակների հնարավորությունները։ 
5. Կազմակերպել տեղեկատվության հավաքում ԿՌԼ-ների մասին, ինչը թույլ կտա բացահայտել Պենտագոնի կենսաբանական օբյեկտների իրական նշանակությունը։
6. Մասնագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ  անցկացնել ստուգումներ ԿՌԼ–ներում:
7. Դիմել ՀՀ կառավարությանը` 2017 թվականին երեք մարզերում ևս ԿՌԼ-ների բացման նպատակահարմարության կապակցությամբ մասնագիտական շրջանակների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումներ անցկացնելու համար:
8. Ընդլայնել համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ կենսաբանական անվտանգության հարցերում, մասնավորապես իրականացնել ընդհանուր սպառնալիքների մասին միմյանց հետ տեղեկատվության փոխանակում։  
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play