«KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոու ծրագրին կհնչի «Երկրաշարժ » ֆիլմի սաունդտրեքը.(Տեսանյութ)


«KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոու ծրագրին կհնչի «Երկրաշարժ » ֆիլմի սաունդտրեքը.(Տեսանյութ)

  • 26-11-2016 17:20:20   | Հայաստան  |  Մշակույթ



Շուրջ 6 ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո վերջապես հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա  ականատեսը լինել  տարվա սպասված անակնկալներով լի «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» էստրադային աստղերի անզուգական  գեղեցիկ համարներով բացառիկ շոու-ծրագրին: 
 
Այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց միջոցառման պրոդյուսեր,  Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր հայազգի Արի Զաքարյանը:  Նրա փոխանցմամբ այս անգամ  շու-ծրագիրը լի է  բազմաթիվ անակնկալներով. «Շատ ուրախ ենք, որ կրկին Երևանում ենք՝ այս անգամ ավելի հզոր կազմով և կատարելագործված համարներով, սպասվում են բազմաթիվ  անակնկալներ »,- ասա նա հավելելով, որ սառցե այ շոուին  մասնակցելու է  Հայաստան առաջին անգամ   գեղասահքի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան։ 
 Ա. Զաքարյանի խոսքերով սա առաջին նախագիծն է, որ   իրագործում են  Էմիլ Կարատի ով հանդիսանում է շոուի ռեժիսորը։ 
 
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն նշեց, որ Երևանն իր համար դարձել է  հարազատ վայր: Նա, մասնավորապես ,նշեց. «Լրագրողների հետ հանդիպմանը պատրաստվել էի հայերեն խոսել, պարզապես  3-րդ անգամն է ինչ գտնվում եմ Հայաստանում եւ  լիարժեք չեմ տիրապետում հայոց լեզվին: Խոստանում եմ Հայաստան կատարելիք  10-րդ այցիս ընթացքում խոսել  հայերեն»:
 
 Ե. Պլյուշչենկոյի գնահատմամբ «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոուն   նոր բեմադրություն է հատուկ Հայաստանի եւ հայաստանցիների համար:  Նրա  փոխանցամբ իրենք  շրջագայությամբ են այստեղ, եւ  Երևանից հետո շարժվելու են Եվրոպա։ ։
 
«KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոուի   ռեժիսոր Էմիլ Կարատը տեղեկացրեց, որ առաջին անգամ սառույցում կլինի նաև նորաձևության ցուցադրություն, կենդանի երաժշտություն՝ ջազ, սոուլ և փոփ»:
 
Հայաստան առաջին անգամ այցելաց Ադելինա Սոտնիկովան հույս հայտնեց, որ շոուն իսկապես դուր կգա հայ հանդիսատեսին:  
 
 Միջոցառման  մասնակից  վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանն էլ տեղեկացրեց , որ ողջ միջոցառման ընթացքում հնչելու է բարձր որակի եւ մակարդակի երաժշտություն, ինչն էլ շոուն կդարձնի ավելի հուզիչ եւ ամբողջական: Նա տեղեկացրեց, որ այս անգամ  միջոցառմանը հնչելու է «Երկրաշարժ » ֆիլմի սաունդտրեքը :
 
Նշենք, որ  աննախադեպ այս միջոցառումն իրենց ելույթներով կզարդարեն ռուսական էստրադայի հայտնի երգիչները, երաժիշտները, պարային խմբերը, կրկեսի և օրիգինալ ժանրի ներկայացուցիչները, գեղասահքի աստղերը: Նրանց թվում են ջազի թագուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը:
 
Տեղեկացնենք, որ «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» աննախադեպ շոու ծրագիրը տեղի կունենա նոյեմբերի 27-ին  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play