Հանգստյան օրերին շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ


Հանգստյան օրերին շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ

  • 28-11-2016 13:57:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց:
 
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:
 
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների:
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play