Նոր Կառավարությունը՝ հին ծրագիրը


Նոր Կառավարությունը՝ հին ծրագիրը

  • 28-11-2016 14:01:23   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 26-ին երկրի նորընտիր Խորհրդարանը հաստատել է Վրաստանի Նոր Կառավարության կազմը։ Հիմա երկիրն ունի նոր կառավարություն։ Ինչպես հայտնի է, Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ մինչ նոր կառավարության կազմը հաստատելը, Խորհրդարանն ուսումնասիրում է «Կառավարական ծրագիր» անվամբ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը առաջիկա 4 տարիների գործողությունների ծրագիրն է։ Հենց «Կառավարական ծրագիրն» է այն հիմնական փաստաթուղթը, որի իրագործումը պարտադիր է Կառավարության համար։
 
Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Կառավարական ծրագիր 2016-20թթ» փաստաթղթից մի հատված, որը վերաբերում է նոր կառավարության տեսլական-ծրագրերին երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացումն ապահովելու հարցով։
«...Ազգային փոքրամսնությունների իրավունքների իրացման և պաշտպանության նպատակով կիրականացվի «Քազաքացիական հավասարության և ներգրավման 2015-20թթ. գործողությունների ծրագիրը»։ Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց ազգությունից, հնարավորություն կունենան լիարժեքորեն ներգրավվելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, տնտեսական զարգացման, քաղաքական և քաղաքացիական գործընթացների մեջ։
Հատուկ առաջնայնություն կլինի պետական լեզվի տիրապետման մակարդակի բարձրացումը։ Համապատասխանաբար, կբարելավվի պետական լեզվի ուսուցմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը։ Ուսուցանվող ծրագրերի հասանելիությունը կընդարձակվի և ծրագրերը հասանելի կլինեն նաև ոչ ակադեմիական գործընթացներում։ Կապահովվի նաև հանրային բաժնում աշխատանքի տեղավորված ազգային փոքրամասնությունների վրաց լեզվի ուսուցումը։
Խիտ բնակեցված շրջաններում ազգային փոքրամասնությունների համար կբարելավվի պետական ծառայությունների և վարչարարական արդյունաբերության փաստաթղթերի հասանելիությունը։ «Կրթության մասին ռազմավարական փաստաթղթի» համաձայն կիրականացվեն իրական քայլեր՝ ուղղված բոլոր մակարդակներում որակյալ կրթության հասանելիության ապահովմանը։ Կբարելավվի տեղեկատվության և ԶԼՄ-ների հասանելիությունը, համապատասխանաբար, ազգային փոքրամասնությունները կներառվեն միասնական տեղեկատվական հարթակին, ինչն իր երթին բարեհաջող ներգրավման նախապայմաններից մեկն է։
Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կշարունակվի ենթակառույցների, սոցիալ-տնտեսական հնարավորությունների զարգացումը, այդ թվում նաև նրանց համար հասկանալի լեզվով գոյություն ունեցող պետական ծրագրերի և ծառայությունների լիարժեք տեղեկատվության միջոցով։
Կապահովվի ազգային փոքրամասնությունների կողմից իրենց մշակութային ինքնության պահպանումը և նրա զարգացման հնարավորությունը։ Կխրախուսվի հանդուրժողականությունը ամբողջ հասարակության մեջ», -ասված է «2016-20թթ․կառավարական ծրագրի» տեքստում։
Այստեղ իսկ համեմատության համար հարգելի ընթերցողին ենք ներկայացնում «2012-2016թթ․Կառավարական ծրագրի տեքստը»։
«…Կշարունակվի ազգային փոքրամասնությունների ակտիվ ներքաշումը երկրում ընթացող իրադարձություններին և որոշում ընդունելու գործընթացներին, ազգային փոքրամասնություններին վերաբերող բոլոր պետական ծրագրերը կիրականացվեն իրենց ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ:
Պետությունը կաջակցի պետական լեզվի ուսուցման գործընթացին, բոլոր ցանկացողները պետական լեզուն սովորելու հնարավորություն կստանան: Պետությունը նաև կապահովի կրթություն ստանալու հասանելիությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Պետությունը կնպաստի մշակույթի, լեզվի, սովորույթների և ազգային փոքրամասնությունների արժեքների պահպանմանը: Պետությունը կաջակցի ազգային փոքրամասնությունների խնդիրների, մշակույթի և այլ թեմաների կանոնավոր լուսաբանմանը վրացական ԶԼՄ-ներում: Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման նպատակով կիրականացվի պատմական հուշարձանների և թանգարանների պաշտպանություն և զարգացում:
Պետությունը կաջակցի ազգային և կրոնական փոքրամասնությունների արժեքների, մշակույթի, պատմության, կրոնի վերաբերյալ հասարակության գիտելիքների խորացմանը: Ինչպես նաև կնպաստի հանդուրժողականության մակարդակի բարձրացմանը, մշակութային բազմակարծության, միջկրոնական և միջմշակութային երկխոսության, հասարակության մեջ կապերի հաստատմանը: Պետությունը կաջակցի քաղաքային ինտեգրացիայի և ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպություններին:
Կմշակվի քաղաքականություն և գործողությունների ծրաքիր, որոնց նպատակը կլինի մի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ինքնության պահպանումը, մյուս կողմից նրանց լիարժեք ինտեգրումը վրացական հասարակության մեջ», -ասված է 2013թ. ընդունած Վրաստանի Կառավարության Ծրագրում:
Համեմատելով այս երկու ծրագրերը՝ կարելի է պնդել, որ թեկուզև քաղաքացիների առջև իրենց պարտականությունների հանդեպ պետության վերաբերմունքն առանձնապես չի փոխվել, բայց զգալի փոփոխությունները հռետորության մեջ՝ մանրամասներում, մատնանշում է, որ Կառավարությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ իր բոլոր պարտականությունները հանգեցնում է միակ հարցին՝ պետական լեզուն ուսանելու հարցին։
Ուրեմն, ի՞նչն է խանգարում պետությանը անցած տարիների ընթացքում իրագործել իր իսկ ծրագիր-գործողությունները։ Ինչո՞ւ տարեցտարի պետությունն իր առջև միակ խնդիր է դնում՝ ուսուցանել ազգային փոքրամասնություններին պետական լեզուն, և դրանով իսկ չի իրականացնում իրական քայլեր տվյալ ուղղությամբ։ Գուցե տվյալ հարցի անորոշությունը թույլ է տալիս պետությանը «կոծկել» ավելի կարևոր, արմատական թեմաներ, որոնք լուծելու ցանկություն, դատելով ամեն ինչից, նա չունի։
 
http://armenian-community.ge/News/2200
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն