Սուր շնչառական և շնչառական օրգանների օնկոլոգիական հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոները. մասնագետներ (տեսանյութ)


Սուր շնչառական և շնչառական օրգանների օնկոլոգիական հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոները. մասնագետներ (տեսանյութ)

  • 28-11-2016 18:37:43   | Հայաստան  |  Հասարակություն



Սուր շնչառական և շնչառական օրգանների օնկոլոգիական հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոները թե սննդակարգի, թե հագուկապի, թե շփումների դեպքում: Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հորդորեցին մասնագետները: 
 
Ըստ քիթ-կոկորդ ականջաբանության բժիշկ Արայիկ Ղարիբյանի` շատ դժվար է տարբերակել սուր շնչառական և շնչառական օրգանների օնկոլոգիական հիվանդությունների ախտանիշները, քանի որ դրանք 90 տոկոսով նման են միմյանց: 
«Վարակիչ հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են ջերմությամբ և շատ արագ կերպով բուժվում են դեղորայքների միջոցով, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում խնդիրներն ավելի խորքային են և ավելի երկարատև ընթացք են ունենում», - նշեց մասնագետը` հավելելով, որ այս շրջանում բավականին մեծացել է սուր շնչառական խնդիրներ ունեցող հիվանդների դիմելու հաճախականությունը:
Ա. Ղարիբյանը խորհուրդ տվեց մրսածության հետևանքով հիվանդներին խուսափել առողջ մարդկանց հետ շփումներից և ինքնաբուժմամբ չզբաղվել: 
«Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, ուռուցքաբան Արամ Բադալյանն իր հերթին փաստեց, որ օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման առաջնային գործոնը ժամանակին բժշկին դիմելն է:
Նրա պնդմամբ, հոկտեմբեր-մայիս ամիսների ընթացքում, երբ վարակիչ հիվանդությունները թաքնված են, հիվանդները երկար ժամանակ բուժվում են թերապևտների և քիթ-կոկորդ-ականջաբանության բժիշկների մոտ, մինչդեռ արդյունք չունենալու դեպքում հիվանդին պետք է հենց բժիշկներն ուղղորդեն ուռուցքաբանի մոտ:
«Զուգահեռ աշխատում ենք երեք օղակներով՝ թերապևտ, ընտանեկան բժիշկ և ուռուցքաբաններ. Վերջին օղակը մենք ենք, բայց մինչ հիվանդը կհասնի մեզ մոտ, մյուսները պետք է գրագետ աշխատեն և կարողանան ճիշտ ժամանակին հիվանդներին ուղղորդել ուռուցքաբանների մոտ»,- նշեց Արամ Բադալյանը:
Հիվանդություններից զերծ մնալու համար մասնագետները խորհուրդ են տալիս ցուրտ եղանակին տաք հագնվել, խուսափել մարդաշատ վայրերից, օգտագործել հեղուկներ, նաև ապուրներ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play