«Սիրանույշ Եղիազարյան» ուսումնական կենտրոնը հայտարարում է ընդունելություն
03-03-2017 07:26:40 | Հայաստան | Հայտարարություններ
«Սիրանույշ Եղիազարյան» ուսումնական կենտրոնը և «Հայ - Իրանական Բարեկամություն» ՀԿ-ն հայտարարում են ընդունելություն «Ապրելու արվեստ» /էթիկետ/ դասընթացներում տարբեր տարիքային խմբերում ուսուցանելու համար.
Էթիկան (ծագումով ֆրանսիական բառ է ,,etiquette,,) վարքագծի կանոնների օրենսգիրք է, ինչն օգտագործվում, կիրառվում է ամենուրեք` տանը, դրսում, աշխատանքի վայրում, հյուր գնալիս, թատրոնում:
Էթիկան մարդկային բարոյականության գիտություն է, ինչով առաջնորդվում է մարդն իր կյանքի ընթացքում։ Այն վարվելակարգ է, նիստ ու կաց։
Էթիկետն ու էթիկան կապված են միմյանց հետ
Էթիկետն էթիկայի բաղադրիչն է, որը դրսևորվում է կյանքի զանազան իրավիճակներում:
էթիկային ծանոթ մարդը հեշտ է ապրում,ցանկացած հասարակության մեջ:Էթիկան մարդու ներքինի հայելին է ,այն շիրմա չէ, այն ներքինի և արտաքինի համադրումն է։
Մարդն ինչքան գիտե, այնքան մարդ է, իմացողն ամենակարող է, տգետի համար աշխարհը մութ է: Նույնիսկ հայկական առածն ասում է` գիտունին գերի, անգետին՝ ոչ սիրելի:
Խոսքով կատարյալ,մտքով իմաստուն ,գործով խոհեմ մարդը միշտ էլ հաճելի է շրջապատի խելացի լրջմիտ մարդկանց համար; նրանք ծարավ են մարդու այդ տեսակին,զգում են նրանց կարիքը;
Տարբեր երկրներ ունեն տարբեր մշակույթ, և բնականաբար այդ նորմերը տարբեր են,երբեմն էլ իրար հակասող;
Անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ և կիրառել այդ ամենը։
Մենք հերթականությամբ Ձեզ կծանոթանենք բոլոր նրբությունների հետ,ինչպես վարվել թատրոնում, հյուր գնալիս, նվեր ստանալիս, հաց ուտելիս, ճամփորդելիս, գործարար էթիկային ,հագնվելու արվեստին, գույների ընտրության, ծաղիկների, զրույցի թեմային: