ՄԻՊ-ի որոշմամբ իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր


ՄԻՊ-ի որոշմամբ իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր

  • 29-11-2016 14:20:31   | Հայաստան  |  Իրավունք

2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: 
 
Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:
 
 
 
ՄԻՊ աշխատակազմ 
Նոյյան տապան  -   Իրավունք