«Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները ՌԴ հայ համայնքներում» խորագրով տարածաշրջանային համաժողովն ամփոփեց իր աշխատանքը


«Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները ՌԴ հայ համայնքներում» խորագրով տարածաշրջանային համաժողովն ամփոփեց իր աշխատանքը

  • 29-11-2016 18:05:33   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 29-ին Կրասնոդարի հայոց թեմի առաջնորդարանի «Վարդանյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հարավային Ռուսաստանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվող «Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները Ռուսաստանի Դաշնության հայ համայնքներում» տարածաշրջանային համաժողովն ամփոփեց իր աշխատանքները:
 
Համաժողովի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված «Հայաստան՝ հավերժական իմ սեր» ցուցահանդեսի բացումը, որից հետո համաժողովը սկսեց իր աշխատանքները:
 
ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց «ՀՀ սփյուռքի նախարարության հայապահպանությանը միտված, կրթական  ծրագրերը Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում» զեկույցը: 
 
ԵՊՄՀ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ջուլիետտա Գյուլամիրյանը ելույթ ունեցավ «Ոչ հայկական միջավայրում ապրող հայ երեխաների մեկօրյա ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները» թեմայով: Պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» կենտրոնի մանկավարժ  Մեքսիդա Մադոյանն անդրադարձավ Հայեցի դաստիարակության գործում գեղարվեստական միջոցառումների դերին:
«Նռան հատիկներ» հայոց լեզվի ընտանեկան ակումբի մանկավարժ Գայանե Աղայանը խոսեց նախադպրոցական տարիքի երեխաներին հայոց լեզու ուսուցանելու գործընթացում զարգացնող խաղերի կարևորության մասին:
 
Ռուսախոս միջավայրում հայեցի կրթության և դաստիարակության վերաբերյալ իր փորձը ներկայացրեց Նովոռոսիսկի հայկական կիրակնօրյա  դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Արևիկ Բալայանը: Մոսկվայի մարզի Լաբինսկ քաղաքի կրթամշակութային կենտրոնի հայոց լեզվի ուսուցչուհի Մարինա Հովհաննիսյանը անդրադարձավ ռուսախոս միջավայրում մայրենիի դասավանդման առանձնահատկություններին: Պետական լրացուցիչ  կրթության «Պրիկուբանսկի»   կենտրոնի մանկավարժ       Արշալույս Երեմյանը ներկայացրեց  հայոց լեզվի դասերին ինտերակտիվ մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը և հնարավորությունները: 
Պյատիգորսկի Հայ մշակույթի կենտրոնի ուսուցչուհի Գոհար Թունյանը  ներկայացրեց հայ ժողովրդի պատմության դասավանդման խնդիրները Սփյուռքում:
 
ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը ամփոփեց համաժողովի աշխատանքները:
Այնուհետև ուսումնական ձեռնարկների հեղինակներ Երազիկ Հարությունյանը, Կարինե Կատանյանը և Կարինե Սարգսյանը համաժովի մասնակից ուսուցիչների համար անցկացրին վարպետության դասեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play