Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի հուշատախտակի մոտ


Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Մարշալ Բաղրամյանի հուշատախտակի մոտ

  • 29-11-2016 18:39:04   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում եղել է 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հարգանքի տուրք է մատուցել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին: Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին:
 
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, ծաղկեպսակ է դրել ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակի մոտ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն