Էրդողանը մտադիր է վերջ դնել Ասադի ղեկավարմանը


Էրդողանը մտադիր է վերջ դնել Ասադի ղեկավարմանը

  • 30-11-2016 12:47:23   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիան աչք չունի սիրիական տարածքների վրա և Սիրիայում գործողություն սկսել է, որպեսզի վերջ դնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ղեկավարությանը:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը նշել է Ստամբուլում մերձավորարևելյան խնդրի շուրջ եղած սիմպոզիումի ընթացքում: 
«Մենք համբերեցինք, համբերեցինք, բայց արդյունքում այլևս չկարողացանք հանդուրժել և ստիպված եղանք միանալ «Սիրիական ազատ բանակին» և մտնել Սիրիա: Մենք այնտեղ ենք, որպեսզի հասնենք արդարության և այդ հողերը պատկանեն իրենց իրական տերերին»,- ասել է նա: 
Էրդողանը նշել է, որ «Սիրիական ազատ բանակի» հետ համատեղ անցկացվող «Եփրատի վահան» գործողությունն իրականացվում է, որպեսզի վերջ դրվի Բաշար Ասադի դաժան ղեկավարմանը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային