Եվրոպայի մեկ չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ. Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով


Եվրոպայի մեկ չեմպիոն, բրոնզե ու արծաթե մեդալակիրներ. Կիոկուշին կարատեի մարզիկները վերադարձան մեդալներով

  • 30-11-2016 17:40:16   | Հայաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 24-26-ը Հոլանդիայի Պապենդալ քաղաքում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի Եվրոպայի 30-րդ բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի Կիոկուշին կարատեի մարզիկները: Հայաստանի հավաքականը ներկայացել էր 4 մարզկով, ովքեր բավականին լավ արդյունք գրանցեցին:
 
Ռաֆայել Վարդանյանը, գրավելով առաջին տեղը,  հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն արժանացավ արծաթե մեդալի, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը, գրավելով 3-րդ տեղը, ստացան բրոնզե մեդալներ:  
 
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա (KWF)
Նոյյան տապան  -   Սպորտ