«Նոր վարչապետը նոր շնչով երկիրը առաջ կտանի».Լիոնի փոխքաղաքապետ (Տեսանյութ)


«Նոր վարչապետը նոր շնչով երկիրը առաջ կտանի».Լիոնի փոխքաղաքապետ (Տեսանյութ)

  • 02-12-2016 14:53:40   | Հայաստան  |  Հարցազրույցներ



Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Գևորգ Քեփենեքյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում հույս հայտնեց, որ նոր վարչապետը նոր շնչով երկիրը առաջ կտանի: Նրա կարծիքով՝ նոր կառավարությունը կարող է հաջողել կամքի առկայության դեպքում:
 
«Երբ որ դանակը ոսկորին է հասնում, պետք է նոր որոշումներ կայացնել, կարծում եմ՝ կառավարությունը համոզված է, որ պետք է զորավոր որոշումներ կայացնի»,- նշեց Գ. Քեփենեքյանը:
 
Անդրադառնալով դիտարկմանը, որ ավանդական սփյուռքը սերտ հարաբերությունների մեջ է իշխանության հետ, և այս կամ այն խնդիրների շուրջ այդպես էլ չեն արձագանքում, Գ. Քեփենեքյանը պատասխանեց. «Պետք է նայենք, թե որ սերնդի հետ գործ ունենք, օրինակ՝ իմ տղան վիրաբույժ է, եկել է այստեղ, որոհետև ցանկացել է գալ և այստեղ աշխատել, նոր սերունդը այս հարցերին մի քիչ այլ կերպ է մոտենում, քան մենք՝ մեծ սերունդը, կարծում եմ պիտի փոխվի, ավելի գործնական քայլերի պիտի անցնենք:
 
Շատ տարածված ենք գործում, ավելի լավ կլինի, եթե մեր ջանքերը կենտրոնացնենք: Միայն Սփյուռքի ներուժը բավարար չէ, պետք է կարողանանք այնպես անել, որ այսօր ոչ միայն ֆրանսիահայ սփյուռքը, այլ նաև Ֆրանսիան օգնի Հայաստանին»:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play