ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի մասնակցությամբ DEMYC-ի կողմից Քրդստան կատարված այցի շրջանակներում քննարկվել է «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դեմ պայքարի հարցը


ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի մասնակցությամբ DEMYC-ի կողմից Քրդստան կատարված այցի շրջանակներում քննարկվել է «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դեմ պայքարի հարցը

  • 02-12-2016 17:13:58   | Իրաք  |  Մամլո հաղորդագրություն

Օրերս Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը (DEMYC) ճանաչողա-ուսուցողական այցով եղել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Ծրագիրը կրել է «Փեշմերգա. Ազատության և խաղաղության բանակ» խորագիրը: Այցը հյուրընկալվել է DEMYC-ի աֆիլացված անդամ հանդիսացող Քրդստանի ժողովրդավարական երիտասարդական միության (KDYU) կողմից: 
Նախաձեռնության մասնակիցների թվում է եղել ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, DEMYC փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը: 
 
Ծրագրի նպատակն էր բացահայտել Մերձավոր Արևելքում առկա մարտահրավերները, ծանոթանալ տարածաշրջանային հիմնական ուժերի միջև եղած հակամարտություններին և Իրաքյան Քրդստանի առջև ծառացած խնդիրներին, ինչպես նաև քննարկել «Իսլամական պետություն» խմբավորման (ISIS) դեմ պայքարի վերաբերյալ հիմնահարցերը: 
 
Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել Քրդստանի անվտանգության խորհրդի կանցլերի, Քրդստանի արտաքին գործերի նախարարի, բնակարանաշինության և վերակառուցման նախարարի, Քրդստանի վարչապետի և Քրդստանի բանակի՝ Փեշմերգայի գլխավոր հրամանատարի հետ: 
 
Ծրագրի մասնակիցներն այցելել են նաև առաջնագիծ, որը գտնվում է Մոսուլ քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա` տեղում ծանոթանալու համար տիոող իրավիճակին և քննարկելու պատերազմական գործողությունների հետևանքներն ու մարտահրավերները:
 
Ծրագրի ընթացքում կայացել է նաև DEMYC-ի Գործադիր կոմիտեի 129-րդ հանդիպումը: Հանդիպման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես է եկել DEMYC-ի ՀՀԿ-ական փոխնախագահ Լիլիթ Բեգլարյանը: 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play