Մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար


Մեղադրանք է առաջադրվել՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար

  • 02-12-2016 19:34:16   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել 50-ամյա Ռ.Կոստանյանին՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով։
 
Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
 
Քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ձերբակալվել է ևս երկու անձ՝ բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու կասկածանքով։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play