Սաուլիուս Ուրբանավիցիուսը ՀՀ ՀՔԾ պետի որոշմամբ պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով


Սաուլիուս Ուրբանավիցիուսը ՀՀ ՀՔԾ պետի որոշմամբ պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով

  • 05-12-2016 12:23:06   | Հայաստան  |  Իրավունք

Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի և նրա գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն ավարտվել է:
 
Հայաստան կատարած այցելության ժամանակ երկու երկրների հատուկ քննչական ծառայությունների ղեկավարներ Վահրամ Շահինյանը և Սաուլիուս Ուրբանավիցիուսը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել սերտ համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարում երկուստեք ձեռք բերած առաջավոր փորձի փոխանակման և մի շարք այլ հարցերով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանի որոշմամբ՝ հանցավորության դեմ պայքարում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ սերտ համագործակցություն ապահովելու համար՝ Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսը պարգևատրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության «Համագործակցության համար» մեդալով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք