Անցած գիշեր հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ և դիպուկահար հրացաններ


Անցած գիշեր հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ և դիպուկահար հրացաններ

  • 05-12-2016 12:12:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: Առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/:
 
 ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը::
 
 Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
 
-- 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play