Սթիվեն Հոքինգ. Եկել Է մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակը


Սթիվեն Հոքինգ. Եկել Է մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակը

  • 05-12-2016 14:26:11   | Մեծ Բրիտանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում Է, որ եկել Է «մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակը»: Գիտնականի հոդվածը՝ համապատասխան վերնագրով հրապարակել Է The Guardian թերթը:
 
Հրապարակման մեջ ֆիզիկոսն ընթերցողների ուշադրությունն Է  հրավիրում ընտրախավերի, մասնավորապես, քաղաքական գործիչների, եւ միջին եւ աշխատավոր դասի միջեւ աճող խզման վրա: Նրա կարծիքով՝ արտադրության ռոբոտացումը, բարձր եկամուտներ ստանալու համար մարդկային մեծ ռեսուրսների  անհրաժեշտության բացակայությունը անըմբռնողության են հանգեցնում հասարակության տարբեր խմբերի միջեւ:      
 
«Համացանցը եւ պլատֆորմները, որոնք հնարավոր են դարձնում դա (տնտեսական անհավասարության արագացումը), ոչ մեծ խմբերի մարդկանց թույլ են տալիս վիթխարի շահույթ ստանալ շատ քիչ թվով մարդկանց աշխատանքի ընդունելիս: Դա անխուսափելի Է, դա առաջընթաց Է, բայց նաեւ սոցիալապես կործանիչ Է»,- գրել Է գիտնականը:        
 
Հոքինգի խոսքով՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները եւ Մեծ Բրիտանիայում Brerxit-ի օգտին քվեարկությունը դարձան այն բանի հետեւանքը, որ մարդկանց մի մասը չի ընդունում արդի հասարակության փոփոխությունները:
 
Նյութ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play