Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն է անցկացվելու Հալեպում հրադադար հաստատելու բանաձևի վերաբերյալ


Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկություն է անցկացվելու Հալեպում հրադադար հաստատելու բանաձևի վերաբերյալ

  • 05-12-2016 15:14:04   |   |  Միջազգային

Սիրիական Հալեպ քաղաքում կրակի դադարեցման մասին բանաձևն ինչպես և սպասվում էր, քննարկվելու է երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:
 
Interfax-ի փոխանցմամբ` փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերը պետք է անմիջապես դադարեցնեն ցանկացած հարձակում Հալեպ քաղաքի վրա մարդասիրական օգնություն անհապաղ հասցնելու համար: 
Նշվում է, որ Եգիպտոսի, Նոր Զելանդիայի և Իսպանիայի կողմից պատրաստված բանաձևը բավականին երկար ժամանակահատվածում քննարկվել է շահագրգիռ կողմերի կողմից և ենթադրում է Հալեպում հրադադարի հաստատում յոթ օրով: Ավելի վաղ, փաստաթղթում ենթադրվել էր հրադադար 10 օրով: 
Դիտորդները նշում են, որ չնայած նախագծի հեղինակները գնացել են որոշակի զիջումների` կրճատելով ի սկզբանե առաջարկվող «լռության» ժամկետը, սակայն առայժմ պարզ չէ, թե Ռուսաստանը կհամաձայնի դրա հետ թե ոչ, Վերջինս ունի վետոյի իրավունք: Ռուսական կողմը հանդես է եկել 24 ժամով հրադադար հաստատելու դիրքերից, սակայն այն չպետք է վերաբերի ահաբեկչական խմբավորումներին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային