Նվերներ և ժպիտներ՝ Գյումրի քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սաների համար


Նվերներ և ժպիտներ՝ Գյումրի քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սաների համար

  • 05-12-2016 17:45:54   | Հայաստան  |  Բարեգործություն

Ընթացիկ տարին դանդաղ, բայց հաստատուն կերպով մոտենում է իր ավարտին։ Իսկ դա նշանակում է, որ սարերի հետևում չէ Նոր տարին` տոն, որը ստիպում է մեզ հավատալ հրաշքներին և ուրախանալ հարազատ մարդկանց հետ։ Ճիշտ ժամանակն է հիշել այն էակների մասին, ովքեր ամենաշատն ունեն մեր աջակցության կարիքը, նրանց մասին, ովքեր զրկված են այս տոնն ընտանյոք հանդերձ նշելու հաճույքից, և ստեղծել նրանց համար ուրախ և տոնական մթնոլորտ։ 
 
Արդեն երկրորդ տարին է, ինչ «CONSENSUS» երիտասարդական հասարակական կազմակերպությունն այդ ուրախ տոնի նախաշեմին պատրաստվում է այցելել Գյումրի քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սաներին՝ նվիրելով նրանց նվերներ և ժպիտներ։
Այս տարի կազմակերպությունը որոշել է ընդլայնել նվերների ցանկը և «Տոն, որը գալիս է բոլորի մոտ» խորագիրը կրող ակցիայի շրջանակներում դեկտեմբերի 1-ից 20-ը հայտարարում է հավաք ։
 
Մանկատան երեխաներին անհրաժեշտ են՝ 
-գրքեր,
-գրենական պիտույքներ (մասնավորապես՝ 40 և 100–էջանոց տետրեր),
-ասեղնագործության համար հավաքածուներ,
-զարգացնող խաղեր,
-խաղալիքներ։
 
Անվտանգության նկատառումներով՝ նաև հայտարարում ենք դրամահավաք՝ երեխաներին թարմ քաղցրավենիք և հրուշակեղեն գնելու համար։ Մեզ օգնած բոլոր անհատներին և կազմակերպություններին կտրամադրվեն ֆոտո և տեսազեկույց, ինչպես նաև օգտագործված դրամական միջոցների վերաբերյալ զեկույց:
Դրամական միջացները կարող եք փոխանցել iDram համակարգի միջոցով (ID`277728688 )
 
Հ.Գ. Նախորդ տարվա ակցիային ծանոթանալ կարող եք այստեղ ` 
http://zham.am/am/news/58321.html
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝
https://www.facebook.com/ConsensusYouthNGO/, (091) 858394, (093) 000921
 
 
 
 
 
 
 
 
   
Նոյյան տապան  -   Բարեգործություն