Իտալիայի նախագահը քաղաքական ուժերին խելամտության կոչ է արել


Իտալիայի նախագահը քաղաքական ուժերին խելամտության կոչ է արել

  • 05-12-2016 18:52:58   | Իտալիա  |  Միջազգային

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան խելամտության և փոխադարձ հարգանքի կոչ է արել երկրի քաղաքական ուժերին կառավարական ճգնաժամի պայմաններում:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է համազգային հանրաքվեից հետո պետության ղեկավարի պաշտոնապես հրապարակված հայտարարությունում, որի արդյունքներով Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է իր հրաժարականի մասին: 
«Իտալիան հզոր երկիր է` մեծ պոտենցիալով, ուստի անհրաժեշտ է դրական քաղաքական մթնոլորտ, հանգստություն և խելամտություն, ինչպես նաև փոխադարձ հարգանք»,- ասված է Մատարելայի հայտարարությունում: 
Երկուշաբթի երեկոյան ինչպես ակնկալվում է, նախագահը ստանալու է Ռենցիից պաշտոնական հրաժարման մասին դիմումը, և բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո որոշում է կայացնելու կառավարության և խորհրդարանի հետագա ճակատագրի մասին:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play