Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային գոտիների ճանապարհներին բուք է եւ դժվարանցանելի վիճակ.«Արմենպրես»


Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային գոտիների ճանապարհներին բուք է եւ դժվարանցանելի վիճակ.«Արմենպրես»

  • 06-12-2016 14:36:05   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 6-ի գիշերային ժամերին տեղացած ձյան եւ բքերի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է առաջացել բարձրլեռնային գոտիների բնակավայրերի ճանապարհներին:
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, մարզի ցածրադիր գոտիներում տեղացած ձյան շերտը կազմել է 5-15, բարձրադիր գոտիներում՝ մինչեւ 25-30 սանտիմետր: «Ցածրադիր գոտիներում ճանապարհները ենթարկվում են մաքրման եւ մշակման, ապահովված է անցանելիությունը, իսկ ահա բարձրադիր գոտիներում դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ բքերը չեն դադարել, որպեսզի հնարավոր լինի սկսել մաքրման եւ մշակման աշխատանքները: Դժվարանցանելի վիճակ է Ծովակ-Ախպրաձոր եւ մի շարք այլ միջհամայնքային ճանապարհներին ու Վարդենյաց լեռնանցքում:Բքերի հանդարտվելուն պես ճանապարհաշինարարները կձեռնարկեն համապատասխան աշխատանքներ»,- ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն