Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ


Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ

  • 06-12-2016 18:18:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 6-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացրած օժանդակության և շարունակվող ծրագրերի համար՝ նշելով, որ  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ՀՀ կառավարությունը լայնամասշտաբ աջակցություն է ստացել զարգացման և արտակարգ օգնության ծրագրերի իրականացման գործում:
Իր խոսքում Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՊԳԿ-ի հետ բնապահպանության նախարարությունը կարող է լինել սկզբունքային գործընկեր և, այս համատեքստում, կարևորել կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների անվտանգ օգտագործման  հիմնահարցերի ընդգրկումը:  
 Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել ,որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հնարավորություն ունի ներկայացնելու միջազգային նորարար լավագույն փորձը և ՀՀ բնապահպանության նախարարությանը պատրաստ է աջակցելու մի շարք հարցերում, այդ, թվում ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, հողերի դեգրադացիայի, անտառային տնտեսությանը վերաբերող խնդիրների լուծման գործում: ՊԳԿ ներկայացուցիչը նշել է, որ օժանդակության ծրագրերը  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կարող է իրականացնել նաև ՄԱԿ-ի Կանաչ կլիմայական հիմնադրամի միջոցներով:
Նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ վստահորեն՝ այնպիսին կարող է լինել համատեղ աշխատանքը, որ այն օրինակելի դառնա թե մյուս գերատեսչությունների, թե ծրագրերին աջակցող միջազգային հանրությանը ներկայացված տեսանելի արդյուքներով՝ այլ երկրների համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play