ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 06-12-2016 19:32:58   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: 
  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Պարոն դեսպանը գոհունակություն է հայտնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հայ-հնդկական աշխատանքային խմբի հանդիպման վերաբերյալ` փոխանցելով Հնդկաստանի գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարարի տեղակալ Ս. Պատտանայակի  շնորհակալական խոսքերն արդյունավետ և բովանդակային աշխատանքի համար:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ և  անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել աշխատանքային խմբի նախանշած ուղղություններով այդ համագործակցությունը զարգացնելու համար: Մենք միշտ բաց ենք և պատրաստակամ քննարկելու բոլոր փոխշահավետ առաջարկները»,-նշել է Իգնատի Առաքելյանը:
 Երկու երկրների պաշտոնյաները մասնավորապես կարևորել են փոխգործակցության խթանումը բուսաբուծության,անասնաբուծության, վերամշակող արդյունաբերության և այլ ճյուղերում:
  Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017  թվականին Հնդկաստանում կայանալիք  հայ-հնդկական աշխատանքային խմբի երկրորդ նիստին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play