Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին բուք է


Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի ավտոճանապարհներին բուք է

  • 06-12-2016 19:35:26   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Բուք է նաև Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին:
 
Գորիսի, Գավառի, Սպիտակի, Վայքի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:
 
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
 
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն