Շուտով տեղական շուկայում հայկական արտադրության հնդկաձավար կհայտնվի. (տեսանյութ և ֆոտոշարք)


Շուտով տեղական շուկայում հայկական արտադրության հնդկաձավար կհայտնվի. (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 06-12-2016 22:04:49   | Գեղարքունինքի մարզ  |  Տնտեսություն



Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այսօրվանից իր գործունեությունն է սկսում հնդկացորենի վերամշակման առաջին գործարանը: Այն ոչ միայն Ծովագյուղում է առաջինը, այլև Հայաստանում: 
 
Մեկ ժամում 1 տոնա արտադրողական հզորությամբ այս կոոպերատիվում հնդկացորենն անցնում է վերամշկաման մի քանի փուլեր: Նախապես կճեպով հնդկացորենը լցվում է համապատասխան վառարանների մեջ, որտեղ +150-250 աստիճանի պայմաններում այն ենթարկվում է ջերմային մշակման, ապա կճեպազատվում է ու տեսակավորվում: 
Արտաշես Խալաֆյանի գնահատմամբ` տեղական հնդկաձավարի կարևորագույն առավելություններից է մայր հողում այն աճեցնելը, ինչպես նաև ազոտական պարարտանյութի քիչ օգտագործումը:
«Ծովագյուղի հնդկացորեն» անվանմամբ նորաբաց արտադրամասը Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող EMPARD գյուղատնտեսական ծրագրի գյուղմթերքի արժեշղթաներից մեկն է: Ծրագրի շրջանակներում 67 համայնքների հնդկացորեն արտադրող 551 ֆերմերն ընդգրկվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 34 կոոպերատիվներում, որոնք ֆերմերների քվեարկությամբ միավորվել են Բավրայի և Ծովագյուղի վերամշակող երկու մայր գործարանների շուրջ: 
2016 թվականին EMPARD-ն  առաջնային արտադրության կոոպերատիվներին տրամադրել է հնդկացորենի սերմ և պարարտանյութ, իսկ մայր կոոպերատիվներին` 45 հազար եվրո արժողությամբ հնդկացորենի վերամշակման սարքավորումներ: Արդյունքում մշակվել է 551 հեկտար հողատարածք` 1 հեկտարից ստնալով միջինը մեկ տոնայից ավելի հնդկացորենի բերք:
Խաչիկ Մարգարյանի փոխանցմամբ` ծրագրի շուրջ միավորված վեց կոոպերատիվները նախատեսում են ավելացնել հնդկացորենի ցանքատարածքները, քանի որ գործարանների արտադրողականությունը բարձր է և հնարավոր է ողջ տարին զբաղվել հնդկաձավարի արտադրությամբ: 
Ակնկալվում է, որ «Ծովհատիկ» ապրանքանիշը կրող տեղական արտադրության հնդկացորենը հայ սպառողներին կներկայանա շատ շուտով: 
 
Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Տեսնայութը՝ «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Տնտեսություն