Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված՝ Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը


Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված՝ Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը

  • 07-12-2016 12:19:18   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված՝ Արցախի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով:
 
Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, հայկական համայնքի հոգևոր դասի, կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ, շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ, ԱՄՆ գործադիր մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
 
Կոնգրեսականներն իրենց ելույթներում աջակցություն են հայտնել Արցախի անկախությանը և զարգացման ընթացքին, ինչպես նաև դատապարտել են ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ հավաստիացնելով, որ ամեն ջանք կգործադրեն տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:
 
Վարչապետ Հարությունյանի ելույթի հայերեն և անգլերեն տարբերակները՝ կից փաստաթղթերում:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Все файлы проверены, вирусов нет
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն