Սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հին Հալեպի ամբողջ կենտրոնական շրջանի վրա


Սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հին Հալեպի ամբողջ կենտրոնական շրջանի վրա

  • 07-12-2016 12:49:39   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական կառավարական ուժերը վերահսկողություն են սահմանել Հին Հալեպի ամբողջ կենտրոնական շրջանի վրա:
 
Interfax-ի փոխանցմամբ` լրագրողներին նման տեղեկատվության մասին հայտնել են քաղաքում գտնվող ակտիվիստները: 
Աղբյուրի փոխանցմամբ` զինյալները քաղաքի այդ հատվածը վերահսկողության տակ են պահել շուրջ չորս տարի: Սիրիական զորքերը և դաշնակիցները կարողացել են այդ շրջանը հետ վերցնել վերջին օրերի ընթացքում: 
Իր հերթին Associated Press-ը հղում կատարելով սիրիական բանակին` հաղորդել է, որ կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների վերահսկողության տակ է այժմ գտնվում արևելյան Հալեպի գրեթե երեք չորրորդ հատվածը: Նման հաջողության հնարավոր է դարձել հասնել երկու շաբաթից քիչ ժամանակահատվածում, երբ ակտիվ հարձակումներ են տեղի ունեցել:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն