Երիտասարդական թևը որոշել է դուրս գալ «Ալյանս» կուսակցությունից


Երիտասարդական թևը որոշել է դուրս գալ «Ալյանս» կուսակցությունից

  • 07-12-2016 14:08:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը, որը ձևավորվել է Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ ստեղծված «Ալյանս» կուսակցության հիմնադրման ժամանակ, որոշում է կայացրել վերակազմակերպվելու:
 
Մենք ընդունել ենք այն գաղափարները և գործունեությունը, որն ունեցել և իրականացրել է Տիգրան Ուրիխանյանը և կուսակցության նախագահի պաշտոնից իր հրաժարվելուց հետո չենք տեսնում նույն կուրսի շարունակությունը և նպատակահարմար չենք համարում «Ալյանս»-ի կազմում մնալու:
 
Մեծ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ և միշտ պատրաստ լինելով շարունակել համագործակցությունը ընդանուր գաղափարների շուրջ` մեր կառույցը 105 հոգու մասնակցությամբ գումարված ժողովի ժամանակ որոշեց դուրս գալ «Ալյանս» կուսակցությունից:
 
Երիտասարդական թևի ղեկավար` Ա. Ալեքյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն