Ղազախստանի ուժային կառույցները լայնամասշտաբ հատուկ գործողություններ են սկսել


Ղազախստանի ուժային կառույցները լայնամասշտաբ հատուկ գործողություններ են սկսել

  • 07-12-2016 13:38:09   | Ղազախստան  |  Հասարակություն

Ղազախստանի իրավապահ մարմինները հատուկ գործողություններ են սկսել երկրի արևմտյան հատվածում գտնվող Ակտոբե քաղաքում: Ինչպես փոխանցում է Tass-ը, այս մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Արսեն Բեկտասովը:
Նախարարի խոսքերով, մասսայական ձերբակալություններ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում:
 
«Հատուկ գործողությունն իրականցվում է երկրի ազգային անվտանգության վարչության կողմից: Այժմ ձերբակալությունների կամ դրանց դրդապատճառների մասին բացահայտումներ անել չենք կարող», - նշել է Բեկտասովը:
Նշվում է, որ տվյալները կհաղորդվեն գործողությունների ավարտից հետո:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play