Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցը` հայ-գերմանական համագործակցության էպիկենտրոնում


Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցը` հայ-գերմանական համագործակցության էպիկենտրոնում

  • 07-12-2016 14:05:41   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Գերմանական ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։ 
 
Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության  և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների  հետ։
 
ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ  քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն