Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են


Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

  • 07-12-2016 14:41:15   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
 
Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկացառույց է:
 
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն