Դեյր Զորում ՌԴ ռազմական օդատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել ԻՊ ահաբեկիչների դիրքերին
07-12-2016 15:41:18 | Սիրիա | Հասարակություն
Ռուսաստանի Դաշնության ռազմական օդատիեզերական ուժերն այսօր առավոտյան ավիահարվածներ են հասցրել Դեյր Զորում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին:
Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է «Ալ Մասդար» պարբերականը: Հարվածների մի մասը հասցվել է Տարդեհ լեռան շրջանում գտնվող ահաբեկիչների դիրքերին:
Բացի այդ, ինքնաթիռներն ակտիվորեն ռմբակոծել են նավթահանքերի և էլեկտրակայանների շրջաններում գտնվող ահաբեկիչների դիրքերին, որտեղ ԻՊ-ը կորցրել է 20-ից ավելի զոհված և վիրավորված մարդու: