ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումներն աշխատում է արտակարգ ռեժիմով


ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումներն աշխատում է արտակարգ ռեժիմով

  • 07-12-2016 19:05:42   | Հայաստան  |  Տնտեսություն

Հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը,  <<Սևան>> ազգային պարկի տարածքում արդեն ավարտվել է Սևանա լճից  լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերումը: Խստորեն արգելվել  է  բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: <<Սևան>> ԱՊ-ի, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, շրջիկ հսկողություն է իրականացվում Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում` մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ:  
 
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում  մայրաքաղաքում և ՀՀ մարզերում երեք օրվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 121 կգ (147հատ) <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է գիշերօթիկ դպրոցներին և ծերանոցներին:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play