Մեկնարկում է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը


Մեկնարկում է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը

  • 07-12-2016 19:26:43   | Հունգարիա  |  Սպորտ

 
Դեկտեմբերի 8-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելու է ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի 2016 թվականի աշխարհի առաջնությունը:
 
Հայաստանի Հանրապետությունը հունա-հռոմեական ոճում ներկայացնելու են Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ քաշային կարգ): Նրանք մասնակցելու են  հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ:
Հայաստանի Հանրապետությունը ազատ ոճում ներկայացնելու են Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ քաշային կարգ) և Գրիգոր Գրիգորյանը (70 կգ քաշային կարգ): Նրանք հանդես են գալու ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ:
 
Նոյյան տապան  -   Սպորտ