Կնքվել են ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրերը


Կնքվել են ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրերը

  • 08-12-2016 17:56:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» և «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրերի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով դեկտեմբերի 8-ին Decon International GmbH/Consulectra Unternemensberatung GmbH (Գերմանիա) համատեղ ձեռնարկության հետ կնքվել են «Հաղթանակ» , «Չարենցավան-3» , «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատուի պայմանագրեր։
 
«Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների համար կնքված պայմանագրի գինը կազմել է շուրջ 1 մլն եվրո, «Աշնակ» ենթակայանինը՝ 339,4 հազար եվրո։ 
Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթակայանների վերակառուցում։ Այդ նպատակով արդեն իսկ կնքվել են պայմանագրեր նաև կապալառու կազմակերպությունների հետ։ 
Այս փուլում ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները։ Շինարարության մեկնարկը կտրվի հաջորդ տարվա առաջին կեսին։ 
Նախատեսվում է մինչև 2018թ. վերջ վերակառուցել և շահագործման հանձնել բոլոր չորս ենթակայանները։ Վերակառուցման, ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումների փոխարինման արդյունքում նվազագույնի կհասցվեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա ենթակայանների, ինչպես նաև էներգահամակարգի հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն