Օրենսդրական նախաձեռնություններ


Օրենսդրական նախաձեռնություններ

  • 08-12-2016 19:01:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի  ընդունման արդյունքում ապօրինի հարստանալը հանցակազմի քննությունը կվերապահվի Հատուկ քննչական ծառայությանը:
 
Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման պարագայում դատական կարգով արդար և համաչափ փոխհատուցման՝ ներառյալ նյութական և ոչ նյութական վնասների հատուցման և ռեաբիլիտացիայի իրավունք կստանան խոշտանգումից տուժած անձինք: Հաշվի առնելով նախագծով առաջարկվող այն կարգավորումը, համաձայն որի՝ թերևս փոխհատուցումը տրամադրվում է պետական միջոցների հաշվին, սակայն պետությունն իրավունք ունի ռեգրեսիվ հայց ներկայացնել խոշտանգում կիրառած պաշտոնատար անձի նկատմամբ՝ նախատեսվում է նաև, որ նախագծի ընդունումն անուղղակիորեն կնպաստի իրավասու մարմինների կողմից հանցագործություններ բացահայտելիս կամ դրանք քննելիս ազատության կամ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի նվազեցմանը: 
Հավանության է արժանացել նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: 
Կառավարությունը հավանություն է տվել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն