Առավել արտոնյալ պայմաններ կսահմանվեն ինքնազբաղված անձանց համար


Առավել արտոնյալ պայմաններ կսահմանվեն ինքնազբաղված անձանց համար

  • 08-12-2016 18:44:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ինքնազբաղված անձանց համար հարկային պարտավորությունների կատարման համար առավել արտոնյալ պայմանների սահմանման անհրաժեշտությամբ, որը նախատեսված է ՀՀ ԱԺ  կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:
 
Օրինագծով առաջարկվում է ինքնազբաղված անձանց համար սահմանել հարկային արտոնություններ: Նախատեսվում է, որ օրենքով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման և պետական բյուջե վճարման ենթակա հարկերից: Օրինագծով սահմանվում են գործունեության այն տեսակները, որոնք իրականացնելու դեպքում ինքնազբաղված անձանց համար սահմանվում են հարկային արտոնություններ: Օրենքի նախագծի ընդունման հետ կապված առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն