Կապահովվի վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարումը


Կապահովվի վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարումը

  • 08-12-2016 19:04:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել  ՀՀ-ում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020թթ. իրականացվելիք միջոցառումների ցանկին: Այն կնպաստի Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը, կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանն ու անվտանգության ապահովմանը: 
 
Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի վավերացրած մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ-ի պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկին: Արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել և ճյուղային գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համապատասխան համակարգված միջոցառումներ,  ինչը հնարավորություն կընձեռի բարելավել երկրի էկոլոգիական իրավիճակը, խուսափելով անհրաժեշտ միջոցառումների իրականացմանն ուղղված գործողությունների կրկնություններից: Այն կնպաստի նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն