Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 178 հեռախոսազանգ


Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 178 հեռախոսազանգ

  • 09-12-2016 11:24:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն  ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 178 հեռախոսազանգ:
 
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 145-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 62 հեռախոսազանգ, որոնցից 59-ին լուծում է տրվել, իսկ  3-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play